կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հուլիսի 6-ից մեկնարկում է Թբիլիսի-Երևան կանոնավոր չվերթներով ուղևորափոխադրում

Հուլիսի 6-ից մեկնարկում է Թբիլիսի-Երևան կանոնավոր չվերթներով ուղևորափոխադրում

«Myway Airlines» ավիաընկերությունը հայտարարում է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթով ուղևորափոխադրումների մասին։ Մեկնարկը կտրվի հուլիսի 6-ին, գրում է aliq.ge-ն:

Ըստ աղբյուրի՝ Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և շաբաթ, Զվարթնոց օդանավակայան երթերն իրականացնելու է «Բոինգ 737-800»-ը:

Տոմսերը հասանելի են ավիաընկերության՝ www.mywayairlines.com կայքում և տուրիստական գործակալություններում:

  • Կիսվել: