ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար
Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը․
«ՀԷՑ-ը պետականացվելու է, սիրելի «փորձագետ-փորձանքներ», դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու` ինչպես նախորդ բոլոր դեպքրում:
Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում»: