կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 80 մարդ է զոհվել

Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 80 մարդ է զոհվել

24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 80 մարդ: Տեղեկությունը հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
 
«Մեկ օրում 81 մարմին և 189 տուժած է տեղափոխվել անկլավի հիվանդանոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
 
Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Գազայում զոհվել է 6089, տուժել՝ ավելի քան 21 հազար մարդ։

  • Կիսվել: