Կարեն Խաչանովը հաղթել է Նովակ Ջոկովիչին
Աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը Մեծ Բրիտանիայի Հերլինգեմ քաղաքում անցկացված ցուցադրական մրցախաղում 7:6 (7:4), 6:4 հաշվով պարտության է մատնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 6-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 25 րոպե։
Խաչանովը նախորդ անգամ Ջոկովիչի հաղթել էր 2018թ․ Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում։
Թենիսիստները պատրաստվում են հունիսի 30-ին մեկնարկելիք Ուիմբլդոնի մրցաշարին։ Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը, Նովակ Ջոկովիչինը՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերը։