Հայ սամբիստների հաջողությունները շարունակվում են
Կրասնոդարում անցկացվող «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սամբիստները գրանցեցին հերթական հաջողությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը, Կառլեն Մահինյանը՝ 71 կգ ք/կ, արժանացավ արծաթե մեդալի, Դավիթ Աբրահամյանը՝ նույն քաշային կարգում՝ բրոնզի, Ալեքս Ստեփանյանը՝ արծաթի՝ 79 կգ ք/կ-ում, Արման Մանուկյանը՝ +98 քաշային կարգում, բրոնզի։
Երկուական արծաթե և բրոնզե մեդալներ հայրենիք կբերեն նաև մարտական սամբիստները․
Գևորգ Գոգինյան 58 կգ֊բրոնզ
Մայիս Ներսիսյան 64 կգ- արծաթ
Արսեն Ավետիսյան 71 կգ ֊բրոնզ
Արման Ավանեսյան 98 կգ֊արծաթ։
Մեր մարզիկներին ուղեկցում էին մարզիչ Վովիկ Խոջայանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։