4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ
Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար:
41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։
38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
41 կգ Կարապետ Հովհաննիսյանը, 44 կգ Վարդան Սահակյանը և 68 կգ Հայկ Կարապետյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ15 հավաքականը նվաճել էր 6 մեդալ և թիմային պայքարում գրավել էր երկրորդ տեղը: