կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ռուս նախկին պատգամավորին արգելել են մուտք գործել Հայաստան

Ռուս նախկին պատգամավորին արգելել են մուտք գործել Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչին, որը մասնավոր այցով ժամանել էր Երևան,  «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան, հաղորդում է «Комсомольская правда»-ն։։

«Սահմանապահները ինձ ասացին, որ ինձ մուտքն արգելված է։ Ես ժամանել էի հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր օգնել էին ինձ կանգնեցնել աֆղանցի վետերանների հուշարձանը»,-ասել է նա։

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավորը նշել է՝ նրան Հայաստան մուտքի արգելքի պատճառների մասին չի հաղորդվել։

  • Կիսվել: