ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ–ում միասնական քննություն հանձնած դիմորդներից 6000–ը դեռևս բուհ չեն ընտրել

ՀՀ–ում միասնական քննություն հանձնած դիմորդներից 6000–ը դեռևս բուհ չեն ընտրել

Այս տարվա հունվարին ՀՀ–ում միասնական քննություն հանձնած ավելի քան 8000 դիմորդներից 6000–ը դեռևս հայտագրված չեն Dimord.am կայքում։ Գնահատման և թեստավորման կենտրոնում սկսել են անհանգստանալ և նամակ–հիշեցում ուղարկել միասնական քննություն հանձնած դիմորդների անձնական կայքէջին։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
 
«Միասնական քննություն տված 6000 դիմորդներ ո՛չ բուհ են նշել, ո՛չ մասնագիտություն։ Անկախ այն հանգամանքից` դիմորդը գոհ է իր քննության արդյունքից, թե ոչ, պետք է հայտագրվի Dimord.am կայքում` ընտրի բուհ և մասնագիտություն։ Հակառակ պարագայում մինչև մայիսի 10 չհայտագրվելու դեպքում դիմորդը կզրկվի այս տարի բուհ ընդունվելու հնարավորությունից»,–ասաց Նասիբյանը։
 
Նա ընդգծեց` ակնկալում են, որ դիմորդների մեծ մասը գոհ կլինեն միասնական քննության իրենց արդյունքներից և չեն մասնակցի հունիսին սպասվող միասնական քննության երկրորդ փուլին։ Նա հավելեց, որ քննությունների կազմակերպման գործընթացը բավականին բարդ է, երբ շատ դիմորդներ կան։

  • Կիսվել: