ՀՀ ԱԽ քարտուղարն այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
՛՛Սեպտեմբերի 2-ին այցելել եմ Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին՛՛,-գրել է Գրիգորյանը՝ հրապարակելով լուսանկար: