չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Հայաստանը հետաքրքրված է քաղցկեղի դեմ ռուսական мРНК պատվաստանյութով. նախարար

Հայաստանը հետաքրքրված է քաղցկեղի դեմ ռուսական мРНК պատվաստանյութով. նախարար

Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանում մշակված քաղցկեղի դեմ պատվաստանյութով։
«Իհարկե, կան այսպիսի համաժողովներ, նոր տեխնոլոգիաների, նոր մշակումների մասին տեղեկանալու համար։ Եվ մեր գործընկերներն այսօր ևս մի շարք նոր լուծումներ ներկայացրեցին։ Մեկ տարվա ընթացքում մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի այն ներդնենք նաև Հայաստանում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանում կայացած հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
 
Քաղցկեղի դեմ Ռուսաստանում մշակվող պատվաստանյութը թերապևտիկ է, այն ներարկելու են արդեն հիվանդացածներին։ Այն ստեղծվել է մՌՆԹ-տեխնոլոգիաների հիման վրա (մատրիցային ռիբոնուկլեինաթթու): Այս մեթոդով են ստեղծվել COVID-19-ի դեմ Phizer և Moderna պատվաստանյութերը։ Նոր պատվաստանյութը հնարավոր կլինի օգտագործել քաղցկեղի ցանկացած տեսակի դեպքում։

  • Կիսվել: