Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 17.00-ի դրությամբ կազմել է 33,8տոկոս. ԿԸՀ
Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 17.00-ի դրությամբ՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ, կազմել է 33,8տոկոս (քվեարկել է 1 մլն. 112 հազար 396-ից 3760003 քաղաքացի): Այդ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Երկրի երրորդ քաղաքում այդ ժամին քվեարկել է 29,01տոկոսը (26744-ը 91182-ից): հենց այդտեղ համամասնական համակարգով, այսինքն՝ ըստ կուսակցությունների, Ավագանու ընտրություններն ացկացվում են արդեն երկրորդ անգամ: Մնացած 35 խոշորացված համայքներում, որոնք հիմնականում համապատասխանում են խորհրդային տարիներին գոյություն ունեցող շրջաններին, համամասնական համակարգով ընտրություններն անցկացվում են առաջին անգամ: Նրանք կընտրեն ՏԻՄ նոր ղեկավարներ:
Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում 62.95 տոկոս, Վայքում 57.47 տոկոս, Ապարանում 55.06 տոկոս, Ամասիայում` 52.39:
Ընտրություններին ամենապասիվ մասնակցությունը գրանցվել է Արմավիրում 14.12 տոկոս, Էջմիածնում 19.16 տոկոս։
Վանաձորում ընտրություններին մասնակցել է ընտրողների 29.01 տոկոսը։