շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ գողություն են կանխել

Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ գողություն են կանխել

Ոստիկանության ձեռնարկած գիշերային շրջայցերի հերթական արդյունքը գրանցվեց օգոստոսի 9-ին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները շրջայց էին իրականացնում մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում, երբ կայանված «Լեքսուս» մակնիշի մի մեքենայի մոտ նկատեցին կասկածելի մարդու: Արագ կողմնորոշվելով` նրանք բռնեցին տղամարդուն: Մեքենայի ապակին կոտրված էր, մոտակայքում ընկած էր մետաղյա ձող, որով էլ, ըստ նախնական տվյալի, տղամարդը կոտրել էր ապակին և փորձել գողություն անել: Գիշերվա ժամը 3.45-ին հատուկ նշանակության գումարտակի ծառայողները տղամարդուն ներկայացրին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում: Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գիշերային շրջայցերը շարունակվում են:

  • Կիսվել: