չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հարձակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի շտաբի վրա. կոտրել են ապակե դռները

Հարձակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի շտաբի վրա. կոտրել են ապակե դռները

Այսօր առավոտյան կոտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող շտաբի ապակե դռները: 

Շտաբի ղեկավար Անահիտ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը.

«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում տարածքի տնօրենի կինը մոտակայքում գտնվող իրենց խանութ գնալիս է եղել, նկատել է, որ նախընտրական պաստառի վրա Նիկոլ Փաշինյանի նկարի աչքերից մեկը կլոր կտրված, պոկված է եղել: Որից հետո հետ վերադառնալուց տեսել է, որ արդեն ապակիներն են ջարդել: Դա եղել է առավոտյան 7:00-8:00-ի սահմաններում: Ինչքան հասկացա դռներին հարվածել են մեծ քարի կտորներով: Ժամը 9:00-ի սահմաններում մենք եկանք, ոստիկաններին տեղեկացրինք: Եկել են, ամեն բան արձանագրել են»:

  • Կիսվել: