Հանրային լողափերում չեն իրականացվում փրկարարական և բուժսպասարկման ծառայություններ. «Սևան» ազգային պարկ»
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն իրազեկում է, լողափնյա հանգստի ակտիվ սեզոնի ավարտի հետ կապված հանրային լողափերում այլևս չեն իրականացվում փրկարարական և բուժսպասարկման ծառայություններ:
ՊՈԱԿ-ը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները: