երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հակասություն չկա․ նախարարը՝ Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելու մասին

Հակասություն չկա․ նախարարը՝ Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելու մասին

Բացարձակապես հակասություն չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Սուրեն Պապիկյանի ընտրվելու փաստին։

Նախարարը հայտնեց, որ նոր օրենք է մշակվել , որը պետք է ներկայացվի Ազգային ժողով։

«Եթե օրենքը քվեարկվեց, այս խորհուրդները դադարելու են գոյություն ունենալուց, մի կարծեք սա հավերժական խորհուրդներ են։ Մենք նոր օրենք են շրջանառել, ոչինչ չի փոխվել նույն սկզբունքները շարունակվում են, պարզապես մեր առաջ օբյեկտիվ խոչընդոտներ առաջացան։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նախորդ ներկայացված օրենքի որոշ դրույթներ, հիմա դա խմբագրվել է և շուտով կմտնի Ազգային ժողով և քաղաքական դեմքեր չեն լինելու։ Այսինքն՝ Կառավարությունը հավատարիմ է իր հայտարարությանը․ այն, ինչ տեսնում եք, դա ստիպված քայլ էր»,–ասաց նա։

Վահրամ Դումանյանը կոչ արեց ուսումնասիրել հարցի պատմությունը, նոր եզրահանգումներ անել։

«Սա այն թեման չէ, որ շահարկվի»,–ասաց նա։

  • Կիսվել: