Գործարկվելու է Ոսկեհատ համայնքի շչակը
Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում իրականացնելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է համայնքի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-հորդորում են ԱԻ նախարարությունից։