Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. Մարագոս
Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Այս մասին X-ում գրել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Այս օրը մենք հիշում ենք 1988 թվականի երկրաշարժը, որը մեծապես ազդեց Հայաստանի վրա, խլեց մարդկային կյանքեր և փոխեց համայնքների ճակատագրերը: Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է զոհերի հիշատակը՝ հարգանքը հավաստելով հայ ժողովրդի ուժի և տոկունության հանդեպ: Միասին մենք կերտում ենք ավելի կայուն և ուժեղ Հայաստան»,- նշել էՄարագոսը: