չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Եթե հայ լինելը քեզ համար կարևոր է, ընդմիշտ կապված ես Հայաստանին․ գործարար Բեդրոս Եղիայան

Եթե հայ լինելը քեզ համար կարևոր է, ընդմիշտ կապված ես Հայաստանին․ գործարար Բեդրոս Եղիայան

Բրիտանական “Wigmore Medical» ընկերության համահիմնադիրհայկական «ՖարմաՏեք» ընկերության համահիմնադիր«Ուիգմոր Քլինիք» և «Ուիգմոր Գրուփ» բժշկական կենտրոնների համահիմնադիր և ներդրող Բեդրոս Եղիայան

Հայաստանի առողջապահությունը՝ օտարերկրյա ներդրողների ուշադրության և միջազգային համագործակցությունների կենտրոնում․ մենք զրուցել ենք գործարար, բրիտանական «Wigmore Medical» ընկերության համահիմնադիր, հայկական «ՖարմաՏեք» ընկերության համահիմնադիր, «Ուիգմոր Քլինիք» և «Ուիգմոր Գրուփ» բժշկական կենտրոնների համահիմնադիր և ներդրող Բեդրոս Եղիայանի հետ։

Պարոն Եղիայանդուք ծնվել եք Կիպրոսումապրում եք Մեծ Բրիտանիայում և Ձեր մասնագիտական գործունեությունը կապված է «Wigmore Medical» միջազգային դեղագործական ընկերության հետ։ Միևնույն ժամանակ տեսնում ենքոր ամուր և հատատուն կապ ունեք Հայաստանի հետ արդեն 30 տարի է հաճախակի այցելում եք Հայաստանայստեղ ունեք տարբեր համագործակցություններ և ակտիվ գործունեություն․․․ սակայներբևէ հանրային ելույթով հանդես չէիք եկել․․․

Ոչ հանրային մարդ լինելը մտածված դիրքորոշում չէ․ պարզապես միշտ առաջնահերթություն եմ տվել բուն գործունեությանս, առանց «երևալու» ձգտումի։ Այսպես ես ինձ հանգիստ եմ զգում և աշխատանքիս վրա կենտրոնացած։

Այս անգամ այցիս յուրահատուկ հոբելյան է (ժպտում է)․ սա Հայաստան՝ իմ 275-րդ այցն է, լավ առիթ է հետահայաց դիտարկել անցած ուղին․․․ 

 ՊատմեքխնդրեմՁեր առաջին այցի մասին ՀայաստանԳիտենքոր դա 1993թ էրՀայաստանի համար հաղթանակած բայց տնտեսապես դժվար տարիներին․․․ ԿիսվեքխնդրեմՁեր հիշողություններով։    

Շրջադարձային էր 1988թ․-ի երկրաշարժը․․․ Որպես հայ միշտ մոտ ենք եղել հայոց լեզվին ու մշակույթին՝ և՛ ընտանիքով, և՛ ընկերներով։ Սակայն երբեք Հայաստան եղած չէի, հայրենիքը մի գեղեցիկ, լուսավոր ու հեռավոր գաղափար էր։ 

Երկրաշարժը մտերմացրեց, ստիպեց գալ ու «շոշափել» Հայրենիքը։ Այդ տարիներին գործընկեր կազմակերպությունների հետ (Aid Armenia) անհրաժեշտ իրեր էինք հավաքում, ուղարկում Հայաստան․․․ հենց այդ ժամանակ էր, որ մեր աջակցությամբ Վանաձորում կառուցվեց և կահավորվեց “Նարեկ» մանկական հիվանդանոցը․ այդ ժամանակ լոնդոնյան «Wigmore Medical»-ի արտադրանքը մեծապես բժշկական սարքավորումներն էին։

Հենց առաջին այցս Հայաստան 1993թ․ նոյեմբեր ամսին էր․․․ հիշում եմ Հաղթանակի կամրջից նայում էի Երևանին․․․ Մութ էր ամենը, մշուշի մեջ․․․ Մտածեցի՝ Հայաստան դրախտավայրն է․․․ Անլույս մեր դրախտը․․․

Ինչպե՞ս ստացվեցոր այն ժամանակ «անլույս դրախտավայրում» ներդրումային գործունեություն սկսեցիք։ Ի՞նչը գրավեց գործարարին 1993թ Հայաստանում։

Նոր անկախություն կար, նորը ստեղծելու մեծ հույս։ Որտեղ շատերը միայն մութը, ցուրտ և վատը տեսան, ես տեսա նոր հնարավորություններ, և Հայաստանից շատ դրական տպավորված և նոր գաղափարներով վերադարձա։ Ընկերներս զարմանում էին՝ արդյո՞ք նույն Հայաստանն եմ գնացել։

Իմ առաջին այցից հետո, 1995թ․-ին գործարար ընկերներիս հետ միտք ունեցանք Հայաստանում գործունեություն սկսել և 1997թ․-ին բացեցինք «ՖարմաՏեք» դեղագործական ընկերությունը։ 1995թ․-ից ի վեր ես շատ հաճախ եմ Հայաստան գալիս։  

PharmaTech.jpg (381 KB)

«ՖարմաՏեք»-ի շենքը

Եվ ինչպես նշեցիք զրույցի սկզբում, արդեն 275 անգամ․․․ Պատմեք, խնդրեմ, Ձեր նախագծերի մասին։

2012թ․-ին այցով Արագածոտնի մարզում էինք, այցելեցի Կոշ համայնքի ամբուլատորիան։ Այնտեղ նոր հիմնված մեծ բժշկական կենտրոն կար, որն ամբողջությամբ կահավորեցինք Լոնդոնի «Wigmore Medical»-ից ներկրված կահույքով ու սարքավորումներով և կենտրոնը գործարկվեց։

ImportedPhoto.755976065.36048.jpeg (161 KB)

ԲԵղիայանը՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բացմանը

Շատ հետաքրքիր սկիզբ ունեցավ Ուիգմորի հիմնադրման պատմությունը․ մի օր հանդիպեցի աշխարհահռչակ ողնաշարի վիրաբույժի, ով պատմեց, որ հաճախ է Հայաստանում վիրահատություններ իրականացնում։ Նա մի միտք հնչեցրեց, որը գործողությունների շղթայի սկիզբ դարձավ․ «երանի գոնե մեկ՝ համապատասխան կահավորանքով վիրահատարան և իրեն կից մեկ զննման սենյակ լիներ, որպեսզի հնարավոր լիներ վիրահատությունները պատշաճ որակով իրականացնել Հայաստանում»։

Այսպես մի ծանոթությունից, մի մտքից, մեկ վիրահատարանի անհրաժեշտությունից սկիզբ առավ արդեն բոլորին հայտնի Պուշկին 56 հասցեում գտնվող Ուիգմոր Քլինիքի պատմությունը։ Մեկ վիրահատարանը և կից սենյակը «գրավեցին» շենքը, և արդեն 2017թ․-ին ամբողջ ծավալով գործարկվեց «Ուիգմոր Քլինիք»-ը՝ օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնը։ 

«Ուիգմոր Քլինիք»-ի գործարկումից մեկ տարի անց շենքում մեկնարկեց մանկաբուժական ծառայությունը։ Ի սկզբանե, դա նախատեսված չէր, մանկաբուժական ծառայության ավելացումը ամբողջությամբ թելադրված էր աճող պահանջարկով։ Շատ արագ հասկացանք, որ «Քլինիքի» շենքում մանկաբուժական աճող պահանջարկը հնարավոր չէր բավարարել․ նոր և ավելի մեծ հիվանդանոցի անհրաժեշտություն առաջացավ։

Սկսեցինք մտածել առաջին հայացքից մի անհնարին թվացող՝ մանկական հիվանդանոցի գաղափարի մասին։ Շա՜տ համարձակ միտք էր․ հիվանդանոցի կառավարման ծավալն ու գործընթացները շատ են տարբերվում օրթոպեդիայի փոքր կլինիկայից։

ImportedPhoto.755976065.35981.jpeg (272 KB)

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը

Մյուս կողմից ներդրումների հարց ունեինք․ Քլինիքը մեծապես Լոնդոնի «Wigmore Medical»-ի ներդրումներով էինք հիմնադրել, իսկ այս փուլում մենք ավելի մեծ ռեսուրսների և ներդրումենրի կարիք ունեինք։ Այդպիսով, Ուիգմորի շուրջ միավորեցի գործընկերներիս՝ 5 գործարար ներդրողների տարբեր երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Իսրայել, Մոնակո և Լիբանան։ Նրանք միացան այս գաղափարին՝ հավատալով Ուիգմորի տեսլականին և զարգացման  գաղափարներին, և ոգեշնչված Ուիգմոր Քլինիքի հաջողության պատմությամբ։ Մեր նպատակն էր, որ Քլինիքը շարունակի իր մասնագիտական գործունեությունը մեծահասակների համար, իսկ մանկական ծառայությունները՝ արդեն ընլայնված և համալիր, մատուցվեն առանձին հաստատությունում՝ մանկական հիվանդանոցում։

ImportedPhoto.755976065.359071.jpeg (137 KB)

ImportedPhoto.755976065.358293.jpeg (138 KB)

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի սպասասրահները

Զրոյից հիվանդանոցի բացման ամենադժվար խնդիրներից էր թիմը՝ մարդիկ․ համաձայնեք, որ շատ դժվար է գործարկել որևէ կառույց, եթե թիմակիցներ չունես։  Սակայն այս պարագայում ճշմարտությունն այն էր, որ արդեն կար կորիզը, կար թիմ, համախմբված մի մեծ գաղափարի շուրջ, և կային երկրում նոր որակ, մշակույթ բերելու և կրթվելու, առաջ գնալու պատրաստ բժիշկներ։

Դուք կայացած գործարար եք Մեծ Բրիտանիայում որո՞նք էին Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու Ձեր շարժառիթները, հատկապես եթե հաշվի առնենք առողջապահության ոլորտի յուրահատկությունները բիզնեսի տեսանկյունից, Հայաստանի փոքր շուկան և ներդրումային առումով թերևս ոչ շատ մրցակցային լինելը․․․

Երևի խենթ լավատես եմ (ծիծաղում է)․․․ ինչն անհրաժեշտություն է այս պարագայում։

Ես մասնագիտությամբ դեղագործ եմ և հայ եմ։ Եթե հայ ես և հայ լինելը քեզ համար կարևոր է, անվերադարձ կապված ես Հայաստանին և միակ տեղը, որ պիտի ուժ դնես, այստեղ է։ Այլ տեղ իմաստ չունի։

Հայաստանի հետ կապված իմ փորձը միշտ դրական է եղել, միշտ լավ բաներ եմ տեսնում, լավ ու արժեքավոր մարդկանց հանդիպում։ Երևի դա է պատճառը, որ Հայաստան գալուց ընկերներս միշտ ուզում են ինձ հետ գալ (ծիծաղում է)։ Ասում են․ մենք քեզ հետ այլ Հայաստան ենք տեսնում։ 

Պարոն Եղիայան, արդյո՞ք համարում եք Ուիգմորը ստացված նախագիծ։ Մի փոքր կպատմեք նաև ապագա պլանների մասին։

Ուիգմոր հիվանդանոցի նախագիծը շատ արագ զարգացավ․ մեր սպասածից և ուզածից ավելի արագ։ Այստեղ բանալին Ուիգմորի բերած բարձր որակն էր․ որակը միշտ հաղթում է ժամանակի մեջ, սակայն Ուիգմորի դեպքում որակը անմիջապես հաղթեց։

Այսօր մենք հասել ենք այն կետին, որ արդեն միայն առաջ ենք նայում, հասկանալով, որ նոր ներդրումներ պետք է իրականացնենք, լայնացնենք հիվանդանոցի գործունեության շրջանակը, մինչև որ հասնենք մեր բոլոր նպատակներին։

  • Կիսվել: