շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Երևանում փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Մայիսի 27-ին, ժամը 19։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2բ շենքի մոտակայքում ծառի ճյուղը ուժեղ քամուց պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կոտրված ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

  • Կիսվել: