ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը ատրճանակից կրակել է 30-ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկի ապակին

Երևանում «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը ատրճանակից կրակել է 30-ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկի ապակին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության  կենտրոնական  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով:

Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն և հայտնել, որ  ոմն «Մեղու» մականվամբ  անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր  ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն»  հանդիսանում է Երևանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն: Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս և ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ: 

  • Կիսվել: