ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում կայացել է «Խոսում են Թուրքիայի հայերը» գրքի շնորհանդեսը

Երևանում կայացել է «Խոսում են Թուրքիայի հայերը» գրքի շնորհանդեսը

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից թուրքերենով լույս ընծայված «Լռության ձայնը» մատենաշարի առաջին հատորը՝ «Խոսում են Թուրքիայի հայերը», թարգմանվել է հայերեն, գրում է ermenihaber.am-ը:

Գրքի արևելահայերեն թարգմանության շնորհանդեսը կայացել է ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Գիրքը Հրանտ Դինք հիմնադրամի՝ 2011թ. ի վեր իրականացվող բանավոր պատմության շարքի առաջին աշխատանքն է, ուր ներառված է 15 հարցազրույց՝ արված Ստամբուլում և Անատոլիայի տարբեր քաղաքներում ապրող 19-70 տարեկան 15 հայի հետ, որոնք ծնված օրվանից ապրում են հայ ինքնությամբ՝ որպես իսլամացած հայեր:

Շնորհադեսի ընթացքում ելույթ են ունեցել ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի համակից պրոֆեսոր Հուրիկ Ադդարեանը, Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Մելիսսա Պիլալը: Հանդիպման մոդերատորն էր Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանը:

Գիրքը թուրքերենից արեւելահայերեն է թարգմանել Արփի Աթաբեկյանը, իսկ խմբագրել է Անժելա Ավագյանը: «Լռության ձայնը» շարքի մյուս գրքերի արևելահայերեն թարգմանությունները ևս շուտով հասանելի կլինեն ընթերցողներին:

 

  • Կիսվել: