կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում գործող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Երևանում գործող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

 

Ապրիլի 1-ից Երևանում գործող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Դեկտեմբերին հաստատեցինք նախատեսված ֆինասական միջոցների չափը։ Իսկ 2024 թ–ի փետրվարին հաստատեցինք հաստիքացուցակի կանոնակարգը, այսինքն` որ հաստիքում ինչքան կլինի աշխատավարձի բարձրացումը։ Այսպիսով` 15-31 տոկոս աշխատավարձի բարձրացում կլինի»:

Արևշատյանը նաև ասաց, որ չնայած վճարումները կկատարվեն ապրիլի 1-ից, բայց կկատարվի վերահաշվարկ, և կվճարվի նաև փետրվար և մարտ ամիսների համար, քանի որ օրենքը ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից։

Աշխատավարձի բարձրացումը, նրա խոսքով, կազդի մանկապարտեզներում գործող բոլոր հաստիքների վրա։

  • Կիսվել: