չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Վորոնեժում ադրբեջանցի ձեռնարկատեր է ձերբակալվել

Վորոնեժում ադրբեջանցի ձեռնարկատեր է ձերբակալվել

Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր և «Ալեքսեևյան շուկայի» համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը։

Թեև պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, սակայն լրատմավիջոցներում արդեն տարածվել են ձերբակալման տեսանյութերը:

Ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր ՌԴ արտգործնախարարություն: Նրան բանավոր բողոքի նոտա էր ներկայացվել «Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների» կապակցությամբ: Ադրբեջանական կողմն էլ հայտնել է, որ դեսպան Ռահման Մուստաֆաևը ևս բողոքի նոտա է փոխանցել՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության հետ:

 

  • Կիսվել: