չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
«Ակտիվ քաղաքացի» հարթակը Երևանում քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել քաղաքային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը

«Ակտիվ քաղաքացի» հարթակը Երևանում քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել քաղաքային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը

Ժողովրդավարության հիմքում քաղաքացին է։ Իսկ «Ակտիվ քաղաքացի» հարթակը հենց այն գործիքն է, որը Երևանում քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել քաղաքային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«2024 թվականի ապրիլից մինչև օրս «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով քաղաքային խնդիրների վերաբերյալ 20.000 հայտ է ստացվել:
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած երևանցիներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր արագ, պատասխանատու և պրոֆեսիոնալ արձագանքել են հայտերին՝ լուծելով բազմաթիվ խնդիրներ։
 
Եթե Դուք էլ եք ցանկանում մասնակցել Երևանի վերափոխման գործընթացին՝ բարձրաձայնելով քաղաքային խնդիրների մասին ու առաջարկելով լուծումներ, միացե՛ք «Ակտիվ քաղաքացի» հարթակին։
 
Գրանցվեք և եղեք Երևանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը
https://activecitizen.yerevan.am/ »,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: