չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել Մ20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 5:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։

Մինչ այդ Տերտերյանը հաղթել էր հույն Արիոնաս Կոլիցոպուլոսին (2:1) և հունգարացի Բենդեգուզ Ֆելկային (9:1)։

Եզրափակչում Տերտերյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրե Ռուսիտաշվիլիի հետ։ Մրցաշարը տեղի է ունենում Իտալիայի Կաորլե քաղաքում, եզրափակիչը կկայանա հուլիսի 2-ին։

Գասպար Տերտերյանը մրցաշարում եզրափակիչ դուրս եկած միակ հայ ըմբիշն է։ Նրա եղբայրը՝ Սամվել Տերտերյանը (77 կգ), այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար։

 

  • Կիսվել: