ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու մասին
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու մասին, հայտնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի մի քանի տասնյակ օբյեկտ Գազայի հատվածի բոլոր շրջաններում, շարժման ներկայացուցիչներ են չեզոքացվել: Լրատվամիջոցը պնդում է, որ զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում:
Տարածաշրջանում լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն՝ հանդիպումներ ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահի, պետքարտուղարի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ: Ակնկալվում է, որ քննարկվելու են Իրան-Իսրայել վերջին էսկալացիան և Միացյալ Նահանգների հետ առևտրային հնարավոր համաձայնագիրը: