երկուշաբթի, դեկտեմբեր 11
11 / 12 / 2023
Դասախոսություններ և ուսուցողական միջոցառումներ՝ Արագածոտնի մարզում. ՆԳՆ

Դասախոսություններ և ուսուցողական միջոցառումներ՝ Արագածոտնի մարզում. ՆԳՆ

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից մի շարք ուսումնական հաստատություններում սույն թվականի նոյեմբերի 6-ից կազմակերպվել և իրականացվում են արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնների վերաբերյալ դասխոսություններ, սեմինարներ և ուսումնավարժանքներ։

Փրկարարական ծառայողները Բյուրականի, Անտառուտի, Դաշտադեմի, Դդմասարի, Օրգովի հանրակրթական դպրոցներում անց են կացրել մարզին սպառնացող տարերային և տեխնածին բնույթի աղետների վերաբերյալ դասախոսություններ, «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ, որոնք ուղեկցվել են էլեկտրական շչակների գործարկմամբ։

Դասախոսությունները և սեմինարներն անց են կացվել ինտերակտիվ տարբերակով․ հիմնականում ներկայացվել են երկրաշարժին, կայծակին, սելավին, հրդեհներին ու սողանքներին վերաբերող թեմաներ, որի ընթացքում աշակերտները ծանոթացնել աղետների տեսակներին և դրանց ժամանակ վարվելակերպի կանոններին, միաժամանակ քննարկումների և հարց-պատասխանի միջոցով հնարավորություն են ստացել ամրապնդել ստացած գիտելիքները։

Քուչակի և Աշնակի հանրակրթական դպրոցներում իրականացվել են «Հրդեհաշիջում, տարահանում և առաջին օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսւմնավարժություններ, նաև թվով 9 հանրակրթական ուսումնական հաստատություններում անց են կացվել «Արագածոտնի մարզին սպառնացող տարերային և տեխնածին բնույթի աղետները» թեմայով միջոցառումներ։

Նշենք, որ հատուկ ուշադրության կենտրոնում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումները, որի շրջանակներում նոյեմբերի 16-ին Շամիրամ համայնքում անց է կացվել «Քաղաքացիական միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն՝ Արագածոտնի ՄՓՎ ծառայողների և համայնքի ՔՊ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։

Ուսումնավարժությունը նպատակ ուներ կատարելագործել ՔՊ ղեկավար կազմի ունակությունները՝ ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ՝ ՔՊ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։

Նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ, առաջիկայում նախատեսվում է դասախոսություններ իրականացնել մարզի թվով 119 հանրակրթական դպրոցներում։

  • Կիսվել: