շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։
Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։

ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում և բարեփոխումների ինտենսիվ փուլում համակարգ վերադառնալը հնարավորություն է ստեղծում նորովի դիտարկել այն, նոր շունչ հաղորդել ոստիկանության աշխատանքներին՝ պահպանելով բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։
Նախարար Սարգսյանը վերահաստատել է համակարգի գործունեության մասին իր նախանշած սկզբունքները՝ շեշտելով, որ դրանք հետևողականորեն պետք է պահպանվեն և փոփոխման ենթակա չեն։

Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ շարունակելու են կյանքի կոչել ոստիկանական համակարգի հետ կապված ծրագրերը։

  • Կիսվել: