COVID-19-ի դեմ պատվաստումներն ազգային անվտանգության խնդիր են. Արա Բաբլոյան
Շատ անգամ տարբեր մարդիկ կամ կազմակերպություններ չարաշահում են, որ պատվաստվերը անհատի խնդիր է, բայց երբ որ կա համաճարակ, կա ազգային անվտանգության խնդիր, եւ դա փաստորեն պարտադիր է բոլորի համար: Այս մասին Առողջապահության նախարարության պատրաստած հոլովակում հայտարարել է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ճիշտ գնահատել վտանգը: Չպատվաստվելը բերում է լուրջ հետեւանքների եւ պետությունն ունենում է լուրջ կորուստներ: Ամենաեծ հարստությունը մեր քաղաքացիներն են եւ նրանց կորուստը պետության համար ամենալուրջ կորուստն է»,- նշել է նա: