շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր տեղումները կդադարեն, վաղվանից կվերսկսվեն

Այսօր տեղումները կդադարեն, վաղվանից կվերսկսվեն

Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։ Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևան քաղաքում՝

Մարտի 25-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն։ Մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 25-ի ցերեկը, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ, մարտի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-30-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Կիսվել: