կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ հացադուլ են հայտարարել, որեւէ պաշտոնյա նրանց չի այցելել. հայտարարություն

Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ հացադուլ են հայտարարել, որեւէ պաշտոնյա նրանց չի այցելել. հայտարարություն

Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության,
ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Այս մասին տեղեկանում ենք ՛՛Ֆիզգորոդոկ Երևան՛՛ ֆեյսբուքյան էջից: 
 
Հայտարարության մեջ ասվում է. ՛՛Հացադուլի պահանջներն են՝
 
- կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված ապօրինի շինաշխատանքները,
 
- հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին,
 
- անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները խախտվել են Քաղաքապետարանի կողմից։
 
Անգամ իմանալով, որ քաղաքացիները օգոստոսի 26-ից հացադուլի մեջ են, քաղաքապետարանը շարունակում է չտրամադրել հիմնաքարային մի փաստաթուղթ՝
եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60 հոդվածի
սահմանափակումներին ենթակա եղել է 2004-2005 թվականներին․ այդ սահմանափումներով տարածքը ոչ մի դեպքում չէր կարող օտարվել։
 
Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ընթացքում որևէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ և չի քննարկել ներկայացված պահանջները։ Անընդունելի ենք համարում պատկան մարմինների այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների արդար բողոքին՛՛։
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելեվ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։

  • Կիսվել: