ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավտովթար՝ Արագածոտնում․ Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Ավտովթար՝ Արագածոտնում․ Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Կանիաշիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Ե․-ն և ուղևոր 19-ամյա Լ․ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: