չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ավտոկայանատեղիներում և քաղաքի մյուս հատվածներում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիներում և քաղաքի մյուս հատվածներում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիներում մեքենաների կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե շինվածքներ. Երևանի քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:

Տնտեսվարողների անօրինական գործունեության հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը:

Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում: Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական:

  • Կիսվել: