ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արշակունյաց պողոտայում բախում է գրանցվել փողոցը փակած ծնողների և ոստիկանների միջև

Արշակունյաց պողոտայում բախում է գրանցվել փողոցը փակած ծնողների և ոստիկանների միջև

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ, որտեղ հավաքված են զոհված զինծառայողների ծնողներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իրավիճակը լարվել է։ Արշակունյաց պողոտայում բախում գրանցվեց փողոցը փակած ծնողների և ոստիկանների միջև, հնչեցին հայհոյանքներ։

Ոստիկանները քաղաքացիներից մեկին բերման ենթարկեցին, մյուսները փորձում էին խոչընդոտել ոստիկանական մեքենայի տեղաշարժը։

Վիճաբանություն տեղի ունեցավ նաեւ ոստիկանների ու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի միջև:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոստիկանության մեջ կան մարդիկ որոնք նպատակային սրում են իրավիճակը. «Պետք է նրանց ակաջներից վերցնել ու դուրս շպրտել։ Կան մարդիկ, որոնք իրավիճակը լաում են, հրմշտում են քաղաքացիներին»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան։

Նրանք հայտարարեցին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ոստիկանությունը հորդորում է ծնողներին չխոչընդոտել մյուս քաղաքացիների տեղաշարժը։

Ծնողները հայտարարեցին, որ դատարանից պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

Այսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։

 

  • Կիսվել: