ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չկա որևէ ապացույց, որ Գայանե Հակոբյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել․ փաստաբան

Չկա որևէ ապացույց, որ Գայանե Հակոբյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել․ փաստաբան

Չկա որևէ ապացույց, որ Գայանե Հակոբյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել։ Սա է ամենակարևորը։

Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ասաց Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը․

«Վարույթն իրականացնող մարմինն էլ է հաստատել, որ նրանց վերջնակետը եղել է Եռաբլուրը, նրանք պետք է գնային Եռաբլուր։ Դեպքը եղել է հանրային հարթակում, հանրության աչքի առաջ, Աշոտ Փաշինյանը մեքենա նստել է ինքնակամ»,-նշեց փաստաբանը։

Նրա խոսքով, ենթադրենք, որ ընթացքում Աշոտ Փաշինյանը չի ցանկացել գնալ Եռաբլուր, իսկ Գայանե Հակոբյանը շարունակել է վարել մեքենան․

«Ինչի՞ց պետք է վախենար Աշոտ Փաշինյանը, եթե Եռաբլուրում ոստիկանական անցակետեր կան, երբ նրան վտանգ չէր կարող սպառնալ։ Նույնիսկ եթե Եռաբլուր հասնեին, նրան որևէ վտանգ չէր սպառնում»,-ասաց փաստաբանը։

  • Կիսվել: