չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի դեսպանը

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև քաղաքական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա ՄԱԿ Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերին:

  • Կիսվել: