ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց

Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։ 

Այս մասին դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ժամանակ։ 

«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի  (Գայանե Հակոբյանի անձնագրային անուն-ազգանունն է-խմբ․) նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05․06․2023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Հիշեցնենք, որ ր Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ 

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել է  Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

  • Կիսվել: