ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գայանե Հակոբյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս. Գագիկ Ծառուկյան

Գայանե Հակոբյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս. Գագիկ Ծառուկյան

Հակակոռուպցիոն դատարանում` դատական նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, քան այս դատական նիստն է: 

«Եթե իմանամ, որ սրանով մեր երկիրի խնդիրները լուծվելու են, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովվելու է կամ ժողովուրդն ուրախ ու անվտանգ ապրելու է, ուրեմն ես կնախընտրեմ, որ թող հա էս դտական պրոցեսը շարունակվի: Այսօր մենք վատ վիճակում ենք, որոշ մարդիկ դա չեն էլ պատկերացնում», - նշեց Ծառուկյանը: 

Անդրադառնալով հերոսի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելուն, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այդ օրը մտածմունքից համարյա չի քնել. «Մարդու հավատը չի գալիս, այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատ է: Մինչև մենք չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել: Միայն այդ պարագայում կտեսնենք մեր ազգի վերելքը»: 

Լրագրողի այն դիտարկմանը, թե երեկ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչպես է դրան վերաբերվում, Ծառուկյանը արձագանքեց. «Դուք կհիշեք 2020 թվականի հունիսի 5-ը: Ուզում եմ ամբողջ ազգը հիշի, որ այդ ժամանակ ասել եմ, թե ինչ է մեզ սպասվում»: 
 
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները:

  • Կիսվել: