Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Աստված չանի՝ մեր մի զինվորը մոլորված հայտնվի Ադրբեջանի տարածքում, դիրքեր կան՝ իրարից 50 մետր հեռավորության վրա են, ձեր էսօրվա ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ, հա՛, սա հենց ուղիղ սպառնալիք ա: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ սպառնալով ընդդիմադիր ուժերին:
«Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ, եթե, Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և էս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ»,- նշեց նա:
Տեսանյութը՝ այստեղ:



