Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև:
«Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մեզ բոլորիս, ովքեր աշխատում են իրենց վարչակազմում, հստակ հասկացրել են, որ մեր նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև: Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մեր կոչումն է կանխել կամ դադարեցնել պատերազմը:
Հպարտ ենք, որ մեր թիմը ի վիճակի եղավ այսօր կատարել այդ խոստումը, և գովեստի խոսքեր ենք հղում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմությունը և զսպվածությունն ընտրելու համար»,- գրել է նա: