երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնության մասնակիցների

Ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնության մասնակիցների

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ 2025 թվականի օգոստոսի 4-ից 8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացած բոլոր շախմատիստները պետք է հաստատեն իրենց մասնակցությունը մինչև մայիսի 15-ը:

Մասնակցության հաստատման համար պետք է մոտենալ Հայաստանի շախմատի ֆեդերացիա (Շևչենկո 34) կամ ուղարկել հետևյալ տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին.

  • Շախմատիստի անուն ազգանունը, անձնագրի պատճենը / PDF ձևաչափը և կոնտակտային հեռախոսահամարը:
  • Եթե կա ուղեկցող անձ (ծնող, մարզիչ), ապա նաև ուղեկցող անձի անձնագիրը և հեռախոսահամարը:

Առաջնության կանոնադրությունն այստեղ՝

Մասնակցության իրավունք են ստացել Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնության յուրաքանչյուր խմբում 1-6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:

Մասնակցության իրավունք ունեն նաև Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:

Բոլորը մասնակցելու են սեփական միջոցների հաշվին:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-44-01-05 կամ 099-44-01-05:

  • Կիսվել: