երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Թուրքիա մայիսի 14-16-ը։ Պետդեպարտամենտը պլանավորված այցի մասին հայտարարել է այսօր՝ մայիսի 11-ին։

«Պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ դաշինքի անվտանգության առաջնահերթությունները քննարկելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչության կայքում ուկրաինական հակամարտության կարգավորումը նշված է որպես առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։

  • Կիսվել: