Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով
Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով Ինքնաթիը գտնվում է Հայաստանի օդային տարածքում և ըստ ժամանակացույցի պետք է վայրէջք կատարեր ժամը 16.40–ին։
«Եվս 1 չվերթ սպասում է մեկնման»,– ասացին օդանավակայանից։
Flightradar-ի տվյալներով՝ Հայաստանի երկնքում պտտվում է Air Arabia Airbus A320 ինքնաթիռը (ավելի քան 140 տեղանոց) (չվերթ՝ Շարժա-Երևան): Մոսկվայից թռիչք կատարած «Շիրակ Ավիայի» Boeing 737 ինքնաթիռը նույնպես չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»: