երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առողջապահության նախարարը քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպելու հարցեր

Առողջապահության նախարարը քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպելու հարցեր

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում առաջիկա անելիքների ու հոսպիտալացումների գործընթացն անխափան կազմակերպելու հարցերը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել է քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են COVID-19-ի դեմ պացիենտների բուժման սխեմաներին, հիվանդանոցային ծանրաբեռնվածությանը, թթվածնային կայանների աշխատանքին, հոսպիտալացումների մեծ հոսքին, մահճակալային ֆոնդի օպտիմալ կառավարմանն ու բժշկական կենտրոնների որդեգրած ընդհանուր՝ միևնույն մոտեցումներին։ Բուժկենտրոնների ներկայացուցիչներն ընդգծել են բուժման ուղեցույցների, պրոտոկոլներով առաջնորդվելու կարևորությունն ու համակարգված աշխատանքը։

Քննարկումների արդյունքում մասնագետներն իրենց դիտարկումներն են արել, ներկայացրել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով տրիաժ կենտրոնի՝ ըստ անհրաժեշտության պացիենտներին հոսպիտալացնելու առաջնահերթությունները, առաջ քաշել մի շարք համակարգային հարցեր, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել դրանց հնարավոր լուծման տարբերակները:

Միաժամանակ, նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան:

  • Կիսվել: