երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում Հայաստան. ինչպիսին կլինի եղանակը

Արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում Հայաստան. ինչպիսին կլինի եղանակը

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի։

Հանրապետության տարածքում ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: