երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասում սպասարկվել է 100 հիվանդ

Արցախի օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասում սպասարկվել է 100 հիվանդ

Հոկտեմբեր ամսում ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասում սպասարկվել է 100 հիվանդ, որից 56-ը ստացել են դեղորայք, 44-ը՝ կոնսուլտացիա:
 
Բուժական տեղամասից դեղորայք կարող են ստանալ նախկինում և ներկայումս դիսպանսեր հիվանդ հանդիսացող՝ շաքարային դիաբետ, պարբերական (երևանյան) հիվանդություն, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա ունեցող անձինք, այդ թվում՝ ճնշման և սրտի խնդիրներ ունեցող անձանց տրամադրվում են՝ ճնշման համար էնալապրիլ և սրտի համար՝ բիպրոլ դեղամիջոցները։
 
Անհրաժեշտ է այցելել Օպերատիվ շտաբ՝ բուժական տեղամաս։
 

  • Կիսվել: