երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի կոչը՝ ուսանողներին

Արայիկ Հարությունյանի կոչը՝ ուսանողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա  հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվելու են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով հաղթողներին` նախարարը նշել է, որ ուսանողները կրթության քաղաքականության մշակման ասպարեզում շարունակում են մնալ նախարարության ամենակարևոր գործընկերներց մեկը.

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ձեր կարիքն ավելի շատ ենք ունենալու, որովհետև բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում շարունակվելու են ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Չենք ուզում ասել, որ նախագիծն անթերի է, բայց փորձել ենք լուծում տալ հիմնական բոլոր խնդիրներին: Մեր առաջարկած լուծումները քննարկումների ժամանակ հղկվում են»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նաև ուսանողների գալիք Ամանորը` ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ջանքեր է գործադրում Նոր տարին մշակութային հագեցվածությամբ նշելու նոր մշակույթ ձևավորել. «Օգնեք մեզ տարածել այդ գաղափարը. մենք առաջարկում ենք տոնը լիարժեք դարձնել այցելելով մշակութային հաստատություններ` թատրոններ և թանգարաններ, որոնք տոնական օրերին ծառայություններ են մատուցելու: Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին, դասախոսներին և ռեկտորներին, նրանք էլ թող ձեզ նվիրեն»,-իր խոսքն ամփոփելով կոչ է արել Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: