Թիրախավորել են Գառնիկ Դանիելյանի հորեղբորը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը: Տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ ստուգում են Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաեւ մեկ գազալցակայան կա:
Թե ինչ են ստուգել եւ ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ: Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում