երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կա մեծ հնարավորություն Ուկրաինայում իրավիճակը խաղաղության բերելու համար․ Թրամփ

Կա մեծ հնարավորություն Ուկրաինայում իրավիճակը խաղաղության բերելու համար․ Թրամփ

Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «կա մեծ հնարավորություն» Ուկրաինայում իրավիճակը խաղաղության բերելու համար։ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է, որ մարտերը դադարեցվեն։

«Մեծ հավանականություն կա, որ մենք կարող ենք դա անել։ Ես կարծում եմ, որ Պուտինը սա է ուզում։ Իմ ամբողջ կյանքը գործարքներ են։ Մեկ մեծ գործարք։ Եվ եթե ես մտածեի, որ նախագահ Պուտինը չի ուզում վերջ դնել դրան, ես նույնիսկ չէի խոսի դրա մասին, որովհետև ես պարզապես կհեռանայի»։

  • Կիսվել: