Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։
Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը 29-րդ տուրում մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»։